Flora Atoyan

Flora Atoyan

Share

Marketer. Customer service trainer. Travel Influencer. Art historian. Lecturer

04/06/2026

Ուրիշի հաջողությամբ անկեղծ ուրախանալը հասունության նշան է։
Նախանձը շատ հաճախ ծնվում է ոչ թե ուրիշի հաջողությունից, այլ սեփական չիրացվածությունից։

⏰Երբ մարդը ներսում խաղաղ չէ իր կյանքի հետ,ուրիշի աճը նրա համար դառնում է հիշեցում այն ամենի մասին, թե ինքն ինչ չունի, չի փորձել կամ չի համարձակվել անել։

Այդ պատճառով շատ մարդիկ չեն նախանձում հենց քեզ։
Նրանք նախանձում են այն զգացողությանը,որը դու իրենց մեջ արթնացնում ես։

Քո հաջողությունը նրանց հիշեցնում է՝ որ իրենք էլ կարող էին փորձել։
Որ իրենք էլ ժամանակ ունեին։
Որ իրենք էլ երազանքներ ունեին, որոնք մի օր բաց են թողել։

🔔Այստեղ շատ կարևոր բան կա հասկանալու.

Ինքնավստահ մարդը սովորաբար քիչ է համեմատվում։
Նա գնում է իր ՍԵՓԱԿԱՆ ճանապարհով։
Իսկ մարդն, ով դեռ չգիտի ինչ է ուզում կյանքից, անընդհատ չափում է իրեն ուրիշների ապրածով։

Համեմատությունը տանում է երկու ծայրահեղության՝
կամ դու բոլորից լավն ես,
կամ բոլորից վատը։

Երկու դեպքում էլ մարդը կորցնում է կապն իրական «ես»-ի հետ։

Առողջ մարդը հասկանում է,որ ուրիշի հաջողությունը իր պարտությունը չէ։
Աշխարհում բավական ռեսուրս կա բոլորի աճի համար։

Եվ ամենահետաքրքիրն այն է,որ մարդիկ, ովքեր կարողանում են անկեղծ ուրախանալ ուրիշների ձեռքբերումներով, սովորաբար ավելի արագ են աճում իրենք։

❓Ինչո՞ւ

Որովհետև նախանձը բացասական էներգիա է։
Այն մարդուն պահում է համեմատության, դժգոհության ու ներքին ինքնաճնշման ու ինքնախարազանման մեջ։

Իսկ ուրախանալ կարողանալը մարդուն սովորեցնում է տեսնել հնարավորություններ, ոչ թե մրցակիցներ։

Ինչպե՞ս չնախանձել ու չհամեմատվել։

🔸Դադարեք ուրիշների կյանքը համեմատել ձեր կյանքի հետ
🔸Հասկացեք, որ յուրաքանչյուր մարդ ունի իր վճարած ժամանակն ու զոհողությունները յուրաքանչյուր հաջողության համար
🔸Կենտրոնացեք ձեր ճանապարհի վրա, ոչ թե ուրիշների արագության
🔸Ուրիշի հաջողությունը դիտեք որպես ԱՊԱՑՈՒՅՑ, որ հնարավոր է, ոչ թե որպես սպառնալիք

Երջանիկ մարդիկ սովորաբար մրցակցության մեջ չեն ապրում։Նրանք ապրում են ստեղծելու, աճելու ու իրենց ճանապարհով գնալու մեջ:

#բարձրմտքեր #ինքնդքեզհոգեբան

Photos from Flora Atoyan's post 02/06/2026

Entering my purple era 💜

📍.hotels .kazbegi
🪻

Photos from Flora Atoyan's post 21/05/2026

Ընտանիքն ինձ համար սկսվում է այն սեփական տնից, որտեղ անցել է իմ մանկությունը:

Այն պահին, երբ ոտք եմ դնում մեր տուն, ես ինձ տեսնում եմ 6 տարեկանում, 15 տարեկանում, 20 տարեկանում.. տեսնում եմ տարբեր տրամադրությունների և էմոցիոնալ տարբեր պահերի մեջ:

Ժամանակն այստեղ կանգ է առել, թեև առաջվանից ոչ պատերի գույնը կա, ոչ կահույքը, ոչ էլ դռները:

Չկան իմ տատն ու պապը, ովքեր ինձ համար իմ ամենավաղ հիշողությունների հետ են ասոցացվում:

Ընտանիքը մաման է, որ իմ մասին հոգ է տանում այն նույն գուրգուրանքով, ինչ որ 20 տարի առաջ, պապան, ով փորձում է հիշել ես ինչ եմ սիրում. նորովի ենք ճանաչում իրար:

Լառան, ով էլ խուճուճ ոսկեծամ մազերով չարաճճի երեխան չի, այլ մեծ աղջիկ, ով ամենանեղ պահերին սարի նման կանգնած է:

Ընտանիքը դա 100 % ոց աջակցություն է, ու կապ չունի դու ճիշտ ես, թե ոչ, 100% ոց նվիրվածությունն ու հավատարմություն, մարդիկ, ում միշտ առաջինն ես հիշում քո ամենանեղ ու ամենաուրախ օրերին:

Ընտանիքն այն մարդիկ են, ում հետ ես միշտ ուզում եմ կիսել իմ ամենահամեղ շոկոլադները, ում հետ ափսոսում եմ, որ չեմ կարողանում կիսել իմ տեսած բոլոր սիրունությունները:

Ընտանիքն այն մարդիկ են, ովքեր ամենաշատն են իմը և ում ես ամենաշատն եմ վախենում կորցնել:

Հայր Զաքարիան այս միջոցառման ժամանակ ասաց.
-Ընտանիք ստեղծելու համար բավարար է սիրելը, իսկ պահպանելու համար՝ ներել ու համբերել:

Ես կարծում եմ, որ ամեն մեկի խելքի բանը չէ ընտանիք կազմելը, դա անձնանվեր գործ է, ամուր ու կայուն մարդկանց համար է ու ոչ բոլորի մոտ է ստացվում:
_______

Ընատանիքի օրվան նվիրված այս սիրուն միջոցառման կազմակերպիչներ՝




Վայր՝


Զգեստ՝


Զարդեր
և Ագուլեցի

#հայաստան #ընտանիքիօր #ընտանիք #հայկականընտանիք

20/05/2026

✋Դուք շոկոլադ չեք, որ ձեզ բոլորը սիրեն։

Ու որքան շուտ սա հասկանաք,
այնքան շուտ կդադարեք ապրել ուրիշների հավանության համար։

Մարդիկ, ովքեր անընդհատ փորձում են բոլորին դուր գալ,
վերջում դադարում են դուր գալ իրենք իրենց։

Սկզբում թվում է՝ սա պարզապես լավ դաստիարակություն է։

Դուք զիջում եք, որովհետև «բարի» եք։
Լռում եք, որովհետև չեք սիրում կոնֆլիկտներ։
Օգնում եք բոլորին, նույնիսկ երբ հոգնած եք։
Ասում եք «ոչինչ», երբ ներսում ցավում է։
Ժպտում եք, երբ ժպտալու ցանկություն չունեք։

Բայց people pleaser լինելը մարդկանց սիրելու մասին չէ։
Դա վախի մասին է։
Վախ՝ մերժված լինելու,
վախ՝ չսիրված մնալու,
վախ՝ մարդկանց հիասթափեցնելու,
վախ՝ «վատ մարդու» տպավորություն թողնելու։

Աշխարհը չի հարգում մարդկանց,
ովքեր չունեն սահմաններ։

Ընդհակառակը՝
մարդիկ շատ արագ սովորում են ձեր անվերջ հասանելիությանը ու սկսում են դա ընդունել որպես նորմա։

Դուք դառնում եք այն մարդը,
ով միշտ հասկանում է բոլորին…
բացի իրենից։

Ու ամենացավալին այն է,
որ մարդիկ, ում համար դուք այդքան փոքրացնում եք ձեզ,
միևնույնն է՝ միշտ էլ դժգոհելու բան գտնելու են։

Այդ պատճառով դադարեք անընդհատ բացատրություններ տալ։

Դադարեք բոլորի տրամադրության պատասխանատվությունը վերցնել ձեր վրա։
Դադարեք մեղավոր զգալ ձեր «ոչ»-ի համար։

Ոչ բոլորն են պարտավոր ձեզ սիրել, բայց դուք պարտավոր եք չդավաճանել ինքներդ ձեզ:

#ինքդքեզհոգեբան #բարձրմտքեր #հոգեբանություն

Want your public figure to be the top-listed Public Figure in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Yerevan