MedAlliance

MedAlliance

Share

The MedAlliance clinic offers preventive, medical and cosmetic dentistry, therapeutic and classic ma

13/11/2023

Բարությունը մարդուն տրված ամենամեծ արժեքն է, երբեք չկորցնեք այն։ 💜 Շնորհավոր բարության միջազգային օրը։

10/11/2023

🦷 Արդյո՞ք հարկավոր է հեռացնել իմաստության ատամը։

Իմաստության ատամները վերջին ատամներն են, որոնք սովորաբար սկսում են աճել 17-30 տարեկանում։ Հիմնականում դրանք ենթակա են հեռացման, քանի որ համարվում են մնացուկներ (մարմնի մասեր, որոնք էվոլյուցիայի ընթացքում կորցրել են իրենց ֆունկցիաները), հատկապես որ կարող են առաջացնել մի շարք խնդիրներ։

Իմաստության ատամի հեռացումը դառնում է անհրաժեշտ, երբ՝

• այն ցավ է պատճառում,
• խախտում է կծվածքը,
• առաջացնում է լնդերի բորբոքում,
• տարածքը, որտեղ այն աճում է, չափազանց նեղ է,
• ատամը գտնվում է անկյան տակ:

🦷Վստահեք ձեր առողջությունը «Med Alliance»-ին՝
📱 +374 91 350 600

#ստոմատոլոգ #ատամնաբուժարան

03/11/2023

Քիմիական պիլինգներ․ այն ամենն ինչ պետք է իմանալ

Քիմիական պիլինգը քիմիական նյութերի օգնությամբ կատարվող կոսմետիկ միջամտություն է, որը ապահովում է վերնամաշկի շերտազատումը: Քիմիական պիլինգի գլխավոր քիմիական բաղադրիչը թթուն է։
Գոյություն ունեն մի քանի տեսակի քիմիական պիլինգներ, որոնք տարբերվում են բժշկական լուծույթի բաղադրությամբ և ներթափանցման խորությամբ:
Ըստ ներթափանցման խորության՝ ունենք մակերեսային պիլինգ,
միջին պիլինգ և
խորը պիլինգ։

Կախված թթուների խմբերից՝ տարբերակում ենք.
• AHA (ալֆա—հիդրօքսի թթուներ) պիլինգ՝ բժշկական կազմի հիմնական ակտիվ բաղադրիչը մեկ կամ ավելի ալֆա-հիդրօքսի թթուները կամ մրգային թթուներն են։ Նրա միջոցով հնարավոր է պայքարել մաշկի տարբեր խնդիրների դեմ, և կարող է օգտագործվել մաշկի գրեթե բոլոր տեսակների համար:
• BHA (բետա—հիդրօքսի թթուներ) պիլինգ։ Պիլինգի համար օգտագործվում են սալիցիլաթթվի և pH 3-4 տարբեր կոնցենտրացիաներով արտադրանքներ: Սալիցիլաթթուն ունի ուժեղ հակասեպտիկ հատկություններ, նեղացնում է ծակոտիները, հարթեցնում մաշկի մակերեսը և հեռացնում պիգմենտային բծերը:
• Տրիքլորաքացախաթթվի (TCA) պիլինգ՝ կոսմետոլոգիական միջամտություն, երբ օգտագործվում են տարբեր կոնցենտրացիաների տրիքլորաքացախաթթվով պատրաստուկներ: Տրիքլորաքացախաթթուն ունի ամուր մանրէասպան և հակաբորբոքային ազդեցություն: TCA պիլինգը կարող է լուծել մաշկային մի շարք խնդիրներ։
• Պիկրինաթթվով պիլինգ՝ Ազդեցության բնույթից և արդյունքից կախված՝ պիրուսական թթուն նման է TCA–ին և սալիցիլաթթվին, բայց այն կարող է ավելի խորը ներթափանցել հյուսվածքների մեջ, քան վերջիններս:
Համակցված պիլինգ՝ կարող է ներառել թթուների մի քանի խմբեր, ինչպիսիք են՝ AHA,BHA, TCA, կաթնային թթուները և այլն: Կարող է լուծել մի շարք խնդիրներ:
• Ռետինային պիլինգ՝ կատարվում է ռետինաթթվի հիմքով պատրաստված նյութերի օգտագործմամբ։Մաշկի վրա ունի խորը ազդեցություն։
• Օգտագործվող թթվի անունով բժշկական պիլինգները կարող են լինել.

•գլիկոլային պիլինգ
•նշի պիլինգ
•սալիցիլային պիլինգ
•կաթնային պիլինգ
•մրգային պիլինգ
•պիկրինաթթվով պիլինգ
•տրիքլորաքացախաթթվի պիլինգ:

🤍”Med Alliance “ էսթետիկ կենտրոն։
📱 +374 91 350 600

#պիլինգներ

12/09/2023

Ե՞րբ և ինչո՞ւ հեռացնել ատամի նյարդը։

🦷Ատամնախողովակների բուժման համար հարկավոր է նախ առողջացնել ատամի ներքին պարունակությունը, մասնավորապես` ատամի այն մասը, որն զբաղեցնում է կակղանի հյուսվածքները։ Հենց այդ հյուսվածքներն էլ ընհանրացնելով անվանում են նյարդ, չնայած որ իրականում կակղանի հյուսվածքները կազմված են ոչ միայն նյարդային թելիկներից, այլ նաև զարկերակներից, երակներից, ավշային անոթներից, շարակցահյուսվածքային թելիկներից։

👉Ատամնախողովակների բուժման ժամանակ ատամի ներքին մասից հեռացվում են մանրէներով վարակված և քայքայման արգասիքներով այդ հյուսվածքները, որոնք սովորաբար պարունակում են թունավոր նյութեր։
Այնուհետև, երբ մաքրված է ատամի ներքին տարածությունը նոր իրականացվում են ատամի բուժման հաջորդ փուլերը։

🦷«Med Alliance»
📱 +374 91 350 600

#ստոմատոլոգ

Photos from MedAlliance's post 09/09/2023

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գիտությունն ու տեխնոլոգիան անընդհատ զարգանում են, ուստի դիմելով որևէ բժշկական ծառայության՝ մենք ունենում ենք մեծ սպասումներ։

☝️Իր բուժառուների բոլոր սպասումներն արդարացնելու համար «Med Alliance»-ը մեծ կարևորություն է տալիս՝

✅նոր տեխնոլոգիաների առկայությանը,
✅բարձրորակ նյութերի կիրառմանը,
✅մասնագետների պարբերաբար վերապատրաստմանը։

🤍Մենք անում ենք ամենը, որպեսզի բուժառուները մեր բուժկենտրոնը լքեն գոհունակ ժպիտով։
📱 +374 91 350 600

#ստոմատոլոգ #ատամնաբույժ

Want your practice to be the top-listed Dentist in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


3/2 Hakob Hakobyan Street
Yerevan
0033