FPAN
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from FPAN, Environmental conservation organisation, Isahakyan 18, Yerevan.
17/11/2025
📌«Մաքուր ապագա Սևանի համար» ծրագրի շրջանակներում Ռեստարտ Գավառի կամավորական խումբը մասնակցել է հերթական բնապահպանական նախաձեռնությանը Սևանի ափամերձ տարածքում։
➡️Կամավորները իրականացրել են աղբահավաք, հավաքել և տեսակավորել են պլաստիկը և այլ տեսակի թափոնները՝ նպաստելով լճի ափամերձ գոտու մաքրման և շրջակա միջավայրի պահպանությանը։
➡️Բացի այդ, կազմակերպվել է թռչնադիտարկում, որի ընթացքում կամավորները նկատել են Սևանա լճի տարածքին բնորոշ մի շարք թռչուններ🪿🐦⬛🦆, այդ թվում՝ լճի էկոհամակարգի կարևոր մաս կազմող տեսակ ՝ հայկական որոր։
👏 Շնորհակալություն Ռեստարտ Գավառի կամավորական խմբի կամավորներին իրենց ակտիվ մասնակցության և բնապահպանական արժեքների տարածման համար։
Միասին՝ Սևանի մաքուր ապագայի համար💙
🤝 «Մաքուր ապագա Սևանի համար» ծրագիրը իրականացվում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի, «Հանուն Մարդկության և Բնության Հայկական Ասոցիացիա» (FPAN) և ISSD – Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ ՀԿ-ների համագործակցությամբ՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
NABU Armenia
ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities
restartgavar
#ՄաքուրԱպագաՍեվանիՀամար #Կամավոր #Կամավորություն
06/11/2025
📌Նոյեմբերի 2-ին «Մաքուր ապագա Սևանի համար» ծրագրի շրջանակում ձևավորված երկու կամավորական խմբեր՝ Լճաշենից և Ծովագյուղից, մասնակցեցին ուսուցողական-ճանաչողական այցի։
👉Կամավորները նախ այցելեցին Լճաշենի Էթիունի թանգարան, ապա բարձրացան դեպի Կիկլոպյան ամրոց, որտեղ ծանոթացան տարածքի պատմական և մշակութային ժառանգությանը։ ✅Այցի ընթացքում նրանք նոր գիտելիքներ ստացան այն մասին, որ դեռևս հազարավոր տարիներ առաջ Սևանա լիճը եղել է կենսական նշանակություն ունեցող ջրային և մշակութային կենտրոն տեղացիների համար։
‼️Այցի ավարտին երկու խմբերը միասին իրականացրեցին աղբահավաք Սևանի ափամերձ հատվածում, նպաստելով տարածքի մաքրության պահպանմանը և բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։
👏 Շնորհակալություն կամավորներին իրենց ակտիվ մասնակցության և բնապահպանական արժեքների տարածման համար։
Միասին՝ մաքուր ապագա Սևանի համար 💙
🤝 «Մաքուր ապագա Սևանի համար» ծրագիրը իրականացվում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի,
«Հանուն Մարդկության և Բնության Հայկական Ասոցիացիա» (FPAN) և
ISSD – Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ ՀԿ-ների համագործակցությամբ՝
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
#ՄաքուրԱպագաՍեվանիՀամար #Կամավոր #Կամավորություն
NABU Armenia
ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities
05/11/2025
📌«Մաքուր ապագա Սևանի համար» ծրագրի շրջանակում ձևավորված կամավորական խմբերից առաջինը նոյեմբերի 1-ին իրականացրել է աղբահավաք Սևանա լճի ափամերձ տարածքում։
👉Կամավորները մեկ օրվա ընթացքում հավաքել և տեսակավորել են մեծ քանակությամբ պլաստիկ և այլ տեսակների թափոններ՝ նպաստելով լճի մաքրության և շրջակա միջավայրի պահպանությանը։
👏 Շնորհակալություն բոլոր կամավորներին իրենց նվիրվածության, ակտիվ մասնակցության և բնապահպանական արժեքների տարածման համար։
Միասին՝ մաքուր ապագա Սևանի համար 💙
🤝 «Մաքուր ապագա Սևանի համար» ծրագիրը իրականացվում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի,
«Հանուն Մարդկության և Բնության Հայկական Ասոցիացիա» (FPAN) և
ISSD – Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ ՀԿ-ների համագործակցությամբ՝
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
NABU Armenia
ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities
#ՄաքուրԱպագաՍեվանիՀամար #Կամավոր #Կամավորություն
29/10/2025
📌25․10․2025 թվականին «Մաքուր ապագա Սևանի համար» ծրագրի շրջանակում կամավորական խմբերի համար կազմակերպվեց ուսուցողական-ճանաչողական այց, որը համատեղում էր բնապահպանական, մշակութային և ճանաչողական բաղադրիչները։
👉Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու՝
➡ Բուսաբանական այգի՝ ծանոթանալու Հայաստանի բուսական բազմազանությանը և շրջակա միջավայրի պահպանության կարևորությանը,
➡ ISSD արտադրամաս, որտեղ ուսումնասիրեցին աղբի տեսակավորման և վերամշակման գործընթացը,
➡Հայաստանի պատմության թանգարան, որտեղ բացահայտեցին մեր ժողովրդի բազմադարյա պատմությունն ու մշակութային ժառանգությունը։
🤝💙Շնորհակալություն կամավորական խմբերին իրենց ակտիվ մասնակցության, հետաքրքրվածության և ներգրավվածության համար․ ձեր էներգիան և նախաձեռնողականությունը ոգեշնչում են ծրագրի իրականացման ընթացքում։
‼Այցը կազմակերպվել է «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի, «Հանուն Մարդկության և Բնության Հայկական Ասոցիացիա» (FPAN) և «Այ-Էս Էս Դի»՝ Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ» (ISSD) հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։
#ՄաքուրԱպագաՍևանիՀամար #Կամավորություն #Կամավոր
👉«Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում Ակբա բանկի կամավորների թիմը, այս անգամ իրենց ընտանիքի անդամների հետ մաքրել է Սևանա լճի ափամերձ տարածք կենցաղային աղբից և թափոններից։
🤝Շնորհակալ ենք բոլոր կամավորներին հանուն Սևանի մաքուր ապագայի կատարված աշխատանքի համար💙
15/10/2025
🌊 Գործում ենք միասին՝ հանուն Սևանի մաքուր ապագայի
📌Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) 80-ամյակի կապակցությամբ, FAO-ի Հայաստանյան գրասենյակի աշխատակազմը միացավ «Մաքուր ապագա Սևանի համար» ծրագրին՝ իրականացնելով աղբահավաք Սևանա լճի ափամերձ տարածքում։
👥 FAO-ի թիմը կամավորության սկզբունքով մասնակցեց մաքրման աշխատանքներին, մաքրելով լճի ափի մի հատված, հավաքված թափոնները տեսակավորեցին և ուղղեցին հետագա վերամշակման։ Այս գործողությամբ նրանք ևս մեկ անգամ ընդգծեցին բնության պահպանության և կայուն զարգացման կարևորությունը։
🌿 Սևանա լիճը Հայաստանի ամենախոշոր ջրային պաշարն է և մեր ազգային հարստությունը։ Այն մաքուր պահելը յուրաքանչյուրիս պարտքն է։ Նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են էկոհամակարգի առողջացմանը, այլև ծառայում են որպես օրինակ՝ համայնքների և կազմակերպությունների ներգրավվածության համար։
💚 Շնորհակալություն ենք հայտնում FAO Հայաստանյան գրասենյակի թիմին՝ բնությանը պատասխանատու վերաբերմունք ցուցաբերելու և մեր նախաձեռնությանը միանալու համար։
📣 Միացեք մեզ՝ միասին ձևավորելու մաքուր, անվտանգ և կենսունակ ապագա Սևանի համար։
#ՄաքուրՍևան
👉«Մաքուր ապագա Սևանի համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված ուսումնական-ճանաչողական այց ապագա լրագրողների համար։
👉«Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում Ակբա բանկի կամավորների թիմը մաքրել է ավելի քան 2 կմ ափամերձ տարածք, իսկ հավաքված աղբը տեսակավորվել է և ուղարկվել վերամշակման։
🤝Շնորհակալ ենք բոլոր կամավորներին հանուն Սևանի մաքուր ապագայի կատարված աշխատանքի համար💙
30/07/2025
📢Entdecken Sie Armenien: Ein Naturerlebnis wartet auf Sie!
Begleiten Sie uns vom 30. August bis 13. September 2025 auf eine unvergessliche Reise nach Armenien.🛩 Entdecken Sie atemberaubende Landschaften, tauchen Sie ein in die reiche Kultur des Landes und unterstützen Sie den Naturschutz vor Ort.🌿 In einer kleinen Gruppe von maximal 10 Teilnehmer*innen genießen Sie geführte Touren und Wanderungen und lernen engagierte Menschen kennen, die sich für eine nachhaltige Zukunft einsetzen. 🌏
👉Lassen Sie sich diese einmalige Gelegenheit nicht entgehen und buchen Sie noch heute, indem Sie auf unserer Seite schreiben! ✅
29/07/2025
🤝«Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (FPAN) այս տարի միացել է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) կողմից իրականացվող սպիտակ արագիլի պահպանության և ուսումնասիրության ծրագրին։
📌Ծրագրի շրջանակում FPAN-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում վայրի բնության մեջ տուժած թռչունների վերականգնմանը։
🔹Ներկայումս վերականգնման կենտրոնում խնամքի տակ է գտնվում շուրջ 30 սպիտակ արագիլ, որոնց թիվը շարունակում է աճել և որոնք հայտնաբերվել են վիրավոր, թուլացած կամ հյուծված վիճակում։ Մեր մասնագետները ստանձնում են խնամքի և վերականգնման ամբողջական գործընթացը՝ հնարավորության դեպքում թռչուններին վերադարձնելու համար իրենց բնական կենսամիջավայր։
👉Վերականգնողական աշխատանքները պահանջում են մշտական և համալիր խնամք, համապատասխան պայմաններ և կանոնավոր սնունդ։ Մենք հավատացած ենք, որ այս գործը կարևոր է ոչ միայն առանձին թռչունների փրկության համար, այլև էական ներդրում է Հայաստանի կենսաբազմազանության պահպանման գործում։
📌Հաշվի առնելով խնամքի կարիք ունեցող թռչունների թվաքանակը՝ մենք բաց ենք համագործակցության համար այլ կազմակերպությունների, անհատների, խանութների և ընկերությունների հետ, որոնք կցանկանային աջակցել մեր նախաձեռնությանը։ 👉Աջակցությունը կարող է լինել ինչպես կերի, նյութատեխնիկական միջոցների տրամադրման, այնպես էլ այլ ձևաչափերով։
❗️❗️Ցանկացած աջակցություն մեծ արժեք ունի և հնարավորություն է տալիս շարունակել այս կարևոր բնապահպանական առաքելությունը՝ ավելի մեծ արդյունավետությամբ։
➡️Լրացուցիչ տեղեկությունների և հնարավոր աջակցության ձևաչափերի քննարկման համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝
📩էլ. փոստ՝ [email protected]
📲հեռախոս՝ (+374 94 488 785)։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Address
Isahakyan 18
Yerevan
0025
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |