MP LAW LLC
✅ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ ՁԵՐ ՀԱՋՈՂՈւԹՅՈւՆՆ Է⚖️
21/01/2026
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն Ազգային ժողովում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Փաթեթով առաջարկվող կարգավորումները հետևյալն են՝
✅Վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները քննվեն գրավոր ընթացակարգով։
✅Բացառիկ դեպքերում, երբ դատարանը պատճառաբանված որոշում կկայացնի, որ բողոքի քննությունն ավելի արդյունավետ է բանավոր իրականացնել, քննությունը կարվի նիստով:
✅300.000 դրամը չգերազանցող տուգանքներով կայացված դատական ակտերը վարչական մարմինը չի կարողանա բողոքարկել վերաքննիչ դատարանում:
✅Կսահմանվի վերաքննիչ բողոքների քննության հստակ՝ 6-ամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև 4 ամսով։
Այս փոփոխությունների արդյունքում կթեթևանա վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի բողոքների ավելի արդյունավետ քննությանը, ժամկետների կրճատմանը և քաղաքացիների համար ավելի մատչելի արդարադատությանը:
hartak.am-ի միջոցով կարելի է գրանցել երեխայի ծնունդը, ամուսնությունը և օգտվել մյուս ծառայություներից՝ արագ, առցանց և արդյունավետ:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Address
Կոմիտաս 49/2, 6-րդ հարկ, 610 սենյակ
Yerevan
0051
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
| Saturday | 09:00 - 18:00 |