Valan Decor

Valan Decor

Share

Պաստառների, լամինատե հատակների ու դեկորատիվ ներկերի մասնագիտացած խանութ-սրահ:

Want your business to be the top-listed Hardware Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Մեր մասին

"Valan Decor" խանութ-սրահը հիմնադրվել է 2012 թվականի մարտին: Այժմ այն մասնագիտացված է բարձրորակ պաստառների, դեկորատիվ ներկերի և դրա համար նախատեսված աքսեսուարների ներմուծման և վաճառքի մեջ: "Վալան Դեկոր"-ը իր բացման օրվանից հանդիսանում է իտալական և բելգիական պաստառների այնպիսի աշխարհահռչակ ապրանքատեսակների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք են` "Murella"-ն և "GranDeco"-ն: Այս պաստառներից յուրաքանչյուրը ճանաչված է ամբողջ Եվրոպայում իր որակական բարձր հատկությունների և գունային գամմայի ու տեսակների լայն ընտրության շնորհիվ: "Վալան Դեկոր"-ի պաստառների այսպիսի տեսականին բավարարում է տարբեր ճաշակ ունեցող հաճախորդների պահանջները` օգնելով գտնել այն տեսակը, գույնը և դեկորը, որն էլ հենց պատկերացնում էին այցելուները մինչև "Վալան Դեկոր"-ի խանութ-սրահը այցելելը:

"Valan Decor"-ի ղեկավարությունը 2012թ. հուլիսից հանդիսանում է իտալական "Antica Signoria" և "IVC" դեկորատիվ և ոչ դեկորատիվ ներկերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Այս դեկորատիվ ներկերը շատ արագ իրենց տեղը գտան հայկական շուկայում` ի շնորհիվ իրենց էկոլոգիական մաքրության, բարձր որակի և բազմազան տեսականու` հատկապես գրավելով այնպիսի հաճախորդների ուշադրությունը, ովքեր իրենց տան կամ այլ շինության ներքին կամ արտաքին հարդարանքի մեջ ուզում էին առանձնանալ նորությամբ և օրիգինալությամբ: Խանութ-սրահում առկա սարքավորման օգնությամբ` հաճախորդին, արդեն ներկմանը պատրաստ վիճակում, տրամադրվում է հենց իր գնած ներկատեսակը` իր ցանկացած գույնով:

"Valan Decor" խանութ սրահում ներկայացված են նաև իտալական "ACM" պաստառի սոսինձները, որոնք երաշխավորված են հենց "Murella"-ի կողմից` նախատեսված իր պաստառների համար: Սրահում հաճախորդը կարող է ընտրել նաև գերմանական "Komar" ընկերության ֆոտոպաստառները` մուլտֆիլմերի տարբեր հերոսների պատկերներով, որոնք նախատեսված են հատկապես երեխաների սենյակների համար:

Առաջնորդվելով "Միշտ մեկ քայլ առաջ" կարգախոսով` բացման առաջին իսկ օրվանից "Վալան Դեկոր"-ի նպատակն է եղել շուկային ներկայանալ որպես մասնագիտացված խանութ-սրահ` առաջարկելով միայն բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակներ:

Telephone

Website

Address


Davit Anhaghti Street , 23/10 Building
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00
Sunday 10:00 - 18:00