WWF Armenia
WWF Հայաստան / WWF Armenia
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ WWF pays special attention to local people living near PAs.
08/04/2026
ENG ⬇
ℹ Մարտ ամիսն ամփոփեցինք Դիլիջան ազգային պարկին հարակից բնակավայրերում հանդիպումներով
🌿 WWF Հայաստանի հետ համագործակցությամբ, «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում Դիլիջան ազգային պարկին հարակից համայնքներում» ծրագրի շրջանակներում առաջին հանդիպումներն իրականացրեցինք Դիլիջան քաղաքում, Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Թեղուտ, Հովք, Հաղարծին, Սեմյոնովկա և Ծովագյուղ բնակավայրերում։
✅ Բնակիչների հետ միասին քննարկեցինք համայնքների զարգացման հնարավորությունները և ձևավորեցինք աշխատանքային խմբեր, որոնք հետագայում կորոշեն առաջնահերթ կարիքները։
_____
ℹ We summarized the month of March with meetings in the settlements adjacent to Dilijan National Park.
🌿 In cooperation with WWF Armenia, within the framework of the "Implementation of the Financial Participatory Approach (FPA) in communities adjacent to Dilijan National Park" project, we held the first meetings in Dilijan city and the settlements of Aghavnavank, Khachardzan, Gosh, Teghut, Hovk, Haghartsin, Semyonovka, and Tsovagyugh.
✅ Together with the residents, we discussed community development opportunities and formed working groups. These groups will later determine priority needs and develop development proposals for their respective settlements.
__
«Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ WWF Հայաստանի հետ համատեղ, որը հանդիսանում է «Կենսաբազմազանություն և հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչի իրականացման խորհրդատուն։
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն իրականացնում է Ֆինանսական մասնակցային մոտեցումը Դիլիջան ազգային պարկի հարակից համայնքներում:
#Դիլիջան #ՀամայնքայինԶարգացում
Անդրադարձ Երկրի ամենամեծ ժամին 🌎
Սկսեցինք մեկ ժամից, բայց սա միայն սկիզբն է։
Մեր մոլորակին անհրաժշտ է նվիրել ավելին քան մեկ ժամը 🌱
Քանի որ ամեն օր մեր ընտրություններով, սովորություններով ու վարքագծով
մենք ենք ձևավորում այն աշխարհը, որտեղ ապրում ենք և որը փոխանցելու ենք գալիք սերունդներին:
—
Throwback on the biggest hour for Earth🌎
We started with one hour, but that’s just the beginning.
Our planet deserves more than a single hour 🌱
Every day, through our choices, habits, and actions, we shape the world we live in and the world we pass to our future generations.
#ԵրկրիԺամ2026
28/03/2026
Նվիրիր Երկրին ավելին, քան մեկ ժամը 🌍
21/03/2026
🌲 Անտառները մեր մոլորակի թոքերն են, տուն հազարավոր կենդանատեսակների համար և ապագա ինչպես մեր, այնպես էլ գալիք սերունդների համար։
Իսկ անտառները պահպանելը բոլորիս պատասխանատվությունն է։
Սկսիր պարզ քայլերից՝
🌿 Խնայի՛ր ռեսուրսները
🌿 Հարգի՛ր բնությունը
🌿 Աջակցի՛ր բնապահպանական նախաձեռնություններին
Փոքր քայլերով դեպի մեծ արդյունքներ🙌
—
Happy international forest day!
🌲 Forests are the lungs of our planet, home to thousands of species, and the future for both us and generations to come.
Protecting them is everyone’s responsibility.
Let’s start with simple actions:
🌿 Save resources
🌿 Respect nature
🌿 Support environmental initiatives
Small steps can lead to big results 🙌
Click here to claim your Sponsored Listing.
Our Story
WWF-Հայաստանի գործունեության հիմնական ուղղությունները.
- Զարգացնել և հզորացնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ)՝ արգելոցները, ազգային պարկերը, արգելավայրերը և այլն
- Պահպանել վտանգված տեսակները
- Պահպանել և վերականգնել էկոհամակարգերը
- Իրականացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմացնող գործողություններ
- Ներդնել տնտեսական մեխանիզմներ տեղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծման նպատակով՝ խթանելով բնական պաշարների կայուն օգտագործումը և պահպանելով կենսաբազմազանությունը
- Աջակցել բնապահպանական իրազեկությանը և կրթությանը
WWF-Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է վտանգված տեսակների պահպանությունը, որոնց շարքում են կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և այլն:
Վերջին տասնհինգ տարիների ընթացքում WWF-ը զգալի ջանքեր է ներդրել տարածաշրջանում ընձառյուծի կարգավիճակի գնահատման ուղղությամբ: Շահագրգիռ կողմերի հետ համատեղ WWF-ը մշակել է Ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարությունը և Հայաստանի համար ազգային գործողությունների ծրագիրը, որից հետո սկսել է դրա իրականացումը:
WWF-ի և ՀՀ բնապահպանության նախարարության սերտ համագործակցության արդյունքում մեծ նվաճումներ են ձեռք բերվել ԲՀՊՏ-ների համակարգի զարգացման գործում: Հայաստանի հարավում ստեղծվել է չորս նոր ԲՀՊՏ («Արևիք» ազգային պարկը, «Զանգեզուր» և «Խուստուփ» պետական արգելավայրերը և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը), որոնք ընդգրկում են ընձառյուծի հիմնական ապրելավայրերը: Դրանց ընդհանուր տարածքը 73229 հա է, ինչը կազմում է հանրապետության տարածքի 2,5 %-ը:
WWF-ի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համատեղ ջանքերով, Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ KfW բանկի միջոցով Կովկասի տարածաշրջանում ստեղծվել է առաջին անդրսահմանային պահպանվող տարածքը՝ Հայաստանում «Արփի լիճ» և Վրաստանում «Ջավախեթի» ազգային պարկերը:
WWF-ն աջակցում է նաև ԲՀՊՏ – ներին տեխնիկական հզորությունների ստեղծման և մարդկային ռեսուրսի զարգացման ուղղությամբ՝ նպաստելով ԲՀՊՏ-ների կառավարման ծրագրերի իրականացմանը պահպանության, մոնիթորինգի, իրազեկության բարձրացման և էկոտուրիզմի ոլորտներում։
Վտանգված տեսակների պահպանությունն ուժեղացնելու նպատակով WWF-ը աջակցել է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին, «Արևիք» ազգային պարկին, «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերին՝ տրամադրելով սարքավորումներ և համապատասխան հարմարություններ (պահակատներ պահպանության աշխատողների համար, ամենագնաց ավտոմեքենաներ, ճանապարհային արգելափակոցներ, հեռադիտակներ, ֆոտոխցիկներ, հանդերձանք և այլն):
ԲՀՊՏ-ներից դուրս վտանգված տեսակների պահպանությունն ապահովելու համար WWF-ը Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի Բնապահպանության պետական տեսչություններին տրամադրել է անհրաժեշտ դաշտային միջոցներ՝ամենագնաց ավտոմեքենաներ, հեռադիտակներ, ֆոտոխցիկներ և այլն:
WWF-ն աշխատանքներ է կատարում նաև կլիմայի փոփոխության մեղմացման ուղղությամբ՝ իրականացնելով կլիմայի փոփոխության նկատմամբ անտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացման միջոցառումներ։ Մասնավորապես WWF-ը իրականացնում է ծրագրեր անտառվերականգնման և միատարր ծառուտների տրանսֆորմացիայի ուղղությամբ, որի արդյունքում դրանց կփոխարինեն կլիմայի փոփոխության նկատմամբ ավելի կայուն խառը լայնատերև անտառները։
WWF-ը հատուկ ուշադրություն է դարձնում ԲՀՊՏ-ների կից համայնքների տեղական բնակչությանը։ Մենք իրականացնում ենք տեղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծման ծրագրեր՝ էկոտուրիզմի (հյուրատներ և էկոերթուղիներ) և մեղվապահության զարգացում, պտղատու այգիների հիմնում, անհրաժեշտ գյուղտեխնիկայի տրամադրում և այլն։
Առանց դոնորների աջակցության և համագործակցության WWF-ը չէր կարող հասնել հաջողությունների։ Մենք շնորհակալ ենք մեր դոնորներից և գործընկերներից (Բնապահպանության նախարարություն, Եվրամիություն, CEPF, UNDP, GEF, Նորվեգիայի կառավարություն, CNF, Գերմանիայի կառավարություն (BMZ և BMU), KfW բանկ, WWF Գերմանիա, WWF Շվեյցարիա, WWF Նորվեգիա, HSBC Հայաստան և այլն) նրանց արժեքավոր ներդրման համար՝ ի նպաստ Հայաստանի բնության և կենսաբազմազանության պահպանությանը։
Priority Areas of WWF Armenia:
• Developing and strengthening protected areas (PAs) of Armenia (reserves, national parks, sanctuaries, etc.)
• Conservation of threatened species
• Conservation and restoration of ecosystems
• Mitigation of and adaptation to climate change
• Introduction of economic mechanisms for alternative livelihood for local communities in order to promote sustainable use of natural resources and to protect biodiversity
• Supporting environmental awareness and education
One of the main priorities of WWF Armenia is conservation of endangered species such as Caucasian leopard, Armenian mouflon, Bezoar goat, Brown bear, etc.
Over the past 15 years WWF has undertaken considerable efforts to assess the status of the Caucasian leopard in the Caucasus. Together with key stakeholders WWF developed the Regional Strategy and the National Action Plan for leopard conservation and started its implementation.
Close partnership of WWF with the Ministry of Nature Protection (MoNP) resulted in great achievements in the field of PAs system development. Four new PAs (Areviq National Park, Zangezur and Khustup State Sanctuaries and Gnishik Protected Landscape) covering the habitats of leopard were established in southern Armenia with the total area of 73,229 ha making 2.5% of the territory of the country.
In the result of WWF partnership with the governments of Armenia and Georgia the first transboundary protected area was established in the Caucasus: Lake Arpi National Park in Armenia and Javakheti National Park in Georgia.
In addition, we support PAs through technical capacity building and staff training to implement different management programmes - protection, research and monitoring, awareness raising and ecotourism.
In order to enforce protection of endangered species WWF assisted Khosrov and Shikahogh State Reserves, Areviq National Park, Zangezur and Khustup Sanctuaries with necessary facilities and equipment (rangers’ shelters, off-road vehicles, road blocks, binoculars, photo-cameras, etc.).
To enforce protection of endangered species outside of PAs WWF provided necessary equipment (off-road vehicles, binoculars, cameras, etc.) to the State Environmental Inspectorate of the 3 regions in Armenia (Syunik, Vayots Dzor and Gegharkunik).
WWF also focuses on climate change and implements measures on adaptation of forest ecosystems to climate change. In particular, WWF has been implementing projects on forest rehabilitation and transformation of monoculture pine stands into mixed broadleaf forests to make them more resilient to climate change.
WWF pays special attention to local people living near PAs. We implement projects on creation of alternative livelihoods for local people through development of ecotourism (guest houses and natural trials) and beekeeping, establishment of orchards and vineyards, provision of necessary agricultural machinery etc.
Without donor support and partnership WWF would not be able to achieve successful results. We thank our donors and partners – MoNP, CEPF, UNDP, GEF, Norwegian Government, CNF, German Government, WWF Germany, WWF Switzerland, WWF Norway, HSBC Armenia and others - for their valuable contribution to protection of natural environment and biodiversity in Armenia.
General information
Thank you for joining the WWF Facebook community. Please read these guidelines designed to keep our followers and friends safe online.
WWF is responsible for protecting and maintaining the integrity of this community. While we actively encourage this community to get involved by posting to our wall and taking part in discussions, we do have some basic rules.
Category
Contact the organization
Telephone
Website
Address
11/1 Proshyan Street
Yerevan
0019
Opening Hours
| Monday | 09:30 - 17:30 |
| Tuesday | 09:30 - 17:30 |
| Wednesday | 09:30 - 17:30 |
| Thursday | 09:30 - 17:30 |
| Friday | 09:30 - 17:30 |