Asian Development Bank Armenia

Asian Development Bank Armenia

Share

The Asian Development Bank (ADB) has been partnering with Armenia since 2005 and is one of the country’s largest multilateral development partners.

Photos from Asian Development Bank Armenia's post 27/05/2026

📌ADB Mission Explores Housing and Resilience Support Under THRIVE

🇦🇲 Ս․թ․ մայիսի 21-ին #ԱԶԲ այլընտրանքային գործադիր տնօրեն Լլյուվելլին Ռոբերթսը ԱԶԲ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի ուղեկցությամբ այցելել է «Կենսունակության և հնարավորությունների ընդլայնման նպատակով բնակարանային բարեփոխումների փոխակերպման» (THRIVE) ծրագրի շահառուներին Հայաստանում։ Այցի ընթացքում ներկայացվեց 2023թ․ տեղահանությունից տուժած ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև ծրագրի ավելի լայն ուղղվածությունը՝ ներառական և դիմակայուն բնակարանային ֆինանսավորման համակարգերի զարգացմանը։ Քննարկումները կենտրոնացած էին համայնքային դիմակայունության, կենսապայմանների բարելավման և ներառական զարգացման հնարավորությունների վրա։ «Կայունության և ներառական զարգացման մեջ ներդրումները նպաստում են համայնքների ամրապնդմանը և կյանքի որակի բարելավմանը», - ընդգծեց պարոն Ռոբերտսը տեղանքային այցելությունների ժամանակ։

On 21 May 2026, ADB Alternate Executive Director Llewellyn Roberts and ADB Armenia Country Director Lyaziza Sabyrova visited beneficiaries of the Transformative Housing Reforms for Improved Vitality and Empowerment (THRIVE) Program in Armenia. The visit highlighted the program’s support to households affected by displacement in 2023 and its broader focus on advancing inclusive and resilient housing finance systems. Discussions focused on improving living conditions, strengthening community resilience, and supporting sustainable housing solutions. “Investments in resilience and inclusive development help strengthen communities and improve quality of life,” Mr. Roberts emphasized during the visit.

Photos from Asian Development Bank Armenia's post 26/05/2026

📌AD Alternative Executive Director Llewellyn Mission Observed Progress on North–South Road Corridor Investment Program

🇦🇲 Ս․թ․ մայիսի 20-ին #ԱԶԲ այլընտրանքային գործադիր տնօրեն Լլյուվելլին Ռոբերթսը և ԱԶԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Լյազիզա Սաբիրովան այցելեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր։ Առաքելության ընթացքում նշվեց ծրագրի 2-րդ և 3-րդ տրանշների ավարտը, ճանապարհահատվածը շահագործման է հանձնվել 2025 թվականի դեկտեմբերից։ Քննարկեցին ծրագրի դերը տարածաշրջանային կապի ամրապնդման, ճանապարհային անվտանգության բարելավման և տնտեսական զարգացման խթանման գործում։ Պատվիրակությունը նաև այցելեց ընտանեկան բիզնես, որը օգտվել է ճանապարհի բարելավված կապակցվածությունից։ Կառավարության գործընկերների հետ քննարկումները կենտրոնացած էին տրանսպորտային ենթակառուցվածքների առաջնահերթությունների, շահագործման և պահպանման պլանավորման, ինչպես նաև ԱԶԲ-ի հետ հետագա համագործակցության շուրջ։ «Ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կապի և տնտեսական հնարավորությունների ընդլայնման համար», — նշեց պարոն Ռոբերթսը։

On 20 May 2026, ADB Alternate Executive Director Llewellyn Roberts and ADB Armenia Country Director Lyaziza Sabyrova visited the North–South Road Corridor Investment Program in Armenia. The mission highlighted the completion of Tranches 2 and 3, with the road operational since December 2025, and discussed the project’s role in strengthening regional connectivity, improving road safety, and supporting economic development. The delegation also visited a family business benefiting from improved connectivity along the corridor. Discussions with government counterparts focused on transport infrastructure priorities, operation and maintenance planning, and continued cooperation under ADB-supported operations. “Modern transport infrastructure is essential for regional connectivity and economic opportunities,” Mr. Roberts noted.

Photos from Asian Development Bank Armenia's post 25/05/2026

📌ADB and Ministry of Environment Sign MoU to Support Armenia’s COP17 Preparations

🇦🇲 Ս․թ․ մայիսի 12-ին #ԱԶԲ-ն և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր՝ աջակցելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) նախապատրաստական աշխատանքներին։ ԱԶԲ կողմից առաջնորդվող տեխնիկական աջակցությունը կնպաստի ինստիտուցիոնալ և համակարգման կարողությունների ամրապնդմանը, կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքային նյութերի զարգացմանը և միջազգային համագործակցության խթանմանը։ «ԱԶԲ-ն ուրախ է աջակցել Հայաստանին COP17-ի նախապատրաստական աշխատանքներում՝ առաջ մղելու երկրի կենսաբազմազանության և շրջակա միջավայրի առաջնահերթությունները», — նշել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։

On 12 May 2026, the Asian Development Bank (ADB) and Armenia’s Ministry of Environment signed a Memorandum of Understanding to support preparations for COP17 to the Convention on Biological Diversity. The CCSD-led technical assistance will help strengthen institutional and coordination capacities, advance biodiversity knowledge products, and promote international cooperation. “ADB is pleased to support Armenia in its preparations for COP17 to advance the country’s biodiversity and environmental priorities,” said ADB Country Director for Armenia, Lyaziza Sabyrova.

Photos from Asian Development Bank Armenia's post 20/05/2026

📌 ADB Enhances Public Sector Capacity for Gender-Responsive Budgeting in Armenia

🇦🇲 Ս․թ․ մայիսի 6–11-ը #ԱԶԲ-ն, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, իրականացրեց քառօրյա վերապատրաստման ծրագիր գենդերազգայուն բյուջետավորման թեմայով՝ ավելի քան 80 պետական ծառայողների համար՝ 12 նախարարություններից և 21 պետական կառույցներից։ Վերապատրաստումը կենտրոնացած էր 2027 թվականի պետական բյուջեի նախապատրաստման գործընթացում գենդերազգայուն բյուջետավորման մեթոդաբանության կիրառման վրա՝ ներառյալ գենդերային թեգավորումը, սեռով տարանջատված ցուցանիշները և գենդերազգայուն ծրագրային ձևակերպումները։ «Բյուջետավորման գործընթացում գենդերային մոտեցումների ներառումը նպաստում է ավելի հավասարաչափ հանրային ներդրումներին և ներառական աճին։ ԱԶԲ-ն ուրախ է աջակցել Հայաստանի հանձնառությանը գենդերային հավասարության ուղղությամբ», — նշել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։

From 6–11 May, ADB, in collaboration with the Ministry of Finance of Armenia and the Ministry of Labor and Social Affairs of Armenia, delivered a four-day capacity-building program on gender-responsive budgeting for more than 80 civil servants from 12 ministries and 21 state institutions. The training focused on applying gender-responsive budgeting methodologies in preparation of the 2027 State Budget, including gender tagging, sex-disaggregated indicators, and gender-responsive program statements. “Integrating gender perspectives into budgeting supports more equitable public investment and inclusive growth. ADB is pleased to support Armenia’s commitment to gender equality,” said ADB Armenia Country Director Lyaziza Sabyrova.

Photos from Asian Development Bank Armenia's post 13/05/2026

📌 Armenia Advances Energy Transition Planning Through ADB-Supported Storage Workshop

🇦🇲 Ս․թ․ մայիսի 11-ին #ԱԶԲ-ն և Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Երևանում կազմակերպել են աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի Էներգետիկ անցման մեխանիզմի ճանապարհային քարտեզին և էներգիայի կուտակման լուծումներին։ Քննարկումները կենտրոնացած էին ճանապարհային քարտեզի առաջնահերթ քայլերի, այդ թվում՝ առաջարկվող Քարախաչի հողմային և մարտկոցային էներգիայի կուտակման փորձնական ծրագրի շուրջ։ Մասնակիցները քննարկել են էներգիայի կուտակման դերը վերականգնվող էներգիայի ինտեգրման, երկարաժամկետ էներգետիկ անվտանգության և Հայաստանի էներգետիկ անցման գործընթացում, ինչպես նաև նախանշել հետագա քայլերն ու անհրաժեշտ բարեփոխումները։

On 11 May 2026, ADB and Armenia’s Ministry of Territorial Administration and Infrastructure convened a workshop in Yerevan on Armenia’s Energy Transition Mechanism Roadmap and energy storage solutions. Discussions focused on priority actions under the roadmap, including the proposed Qarakhach Wind and Battery Energy Storage System pilot project. Participants explored the role of energy storage in supporting renewable energy integration, long-term energy security, and Armenia’s energy transition, while also identifying key reforms and next steps for implementation.

Want your business to be the top-listed Finance Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


2 Vazgen Sargsyan, Kamar Business Center
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00