Codzilla
Կոձիլլա-ում 5-ից 16 տարեկան երեխաներն ուսումնասիրում են Ծրագրավորման հիմունքներ։
02/12/2025
📚 Օգնի՛ր մեզ տպագրել 2025-ի ամենասպասված կրթական գիրքը
-ին աջակցիր կրթությանը
Մեր նպատակն է տպագրել «Կուղբ» (Bebras) մրցույթի 2025թ. խնդիրների ժողովածուն։ Հաշվի առնելով, որ այս տարի ունեցել ենք ավելի քան 6400 մասնակից ՀՀ բոլոր մարզերից, այս գիրքը կենսական անհրաժեշտություն է։
🚀 Միացի՛ր դրամահավաքին և դարձի՛ր այս կարևոր գործի մի մասնիկը։ Ցանկացած նվիրաբերություն կարևոր է։
Կատարի՛ր նվիրաբերություն հետևյալ տվյալներով՝
ՌԱՅԶ Կրթական Հիմնադրամ
ԻնեկոԲանկ
2052322474811001
Նպատակ դաշտ՝ «Կուղբ 2025» խնդրագրքի տպագրության համար նվիրաբերություն
🚀 ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆՔ 🎉
«Կուղբ» (Bebras) 2025 ինֆորմատիկայի միջազգային մրցույթի համահայկական փուլը պաշտոնապես սկսված է։
Այս պահին հարթակում արդեն գրանցվել են 50-ից ավելի դպրոցներ ՀՀ բոլոր մարզերից։ 👏
Մրցույթը կանցկացվի նոյեմբերի 17-ից 28-ն ընկած ժամանակահատվածում։
Հաջողություն և տրամաբանական մտքի թռիչք ենք մաղթում բոլոր մասնակիցներին։
#ԿուղբՀայաստան #Մեկնարկ #Կրթություն #Ինֆորմատիկա #կուղբ2025
14/11/2025
2 ՕՐԻՑ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ։ 🚀
⏰ Հաշված օրեր են մնացել «Կուղբ» (Bebras) 2025-ի մեկնարկին։
Ընդամենը 2 օրից Հայաստանի հազարավոր աշակերտներ կմիանան Համակարգչային գիտության և տրամաբանության այս համաշխարհային շարժմանը։
Մենք անսահման ոգևորված ենք և ուզում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել գրանցված 60-ից ավելի նախաձեռնող ԹԳՀԳ ուսուցիչներին։ Շնորհիվ ձեր ակտիվության՝ մրցույթն այս տարի ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը։ 🇦🇲
💻 Նոյեմբերն ավարտվելու է իսկական «Համակարգչային գիտության շաբաթներով»։ Սա նշանակում է, որ ավելի քան 60 դպրոցում երկու շաբաթ շարունակ համակարգչային գիտությունն ու ալգորիթմիկ մտածողությունը լինելու են առաջնահերթ։
Շնորհակալ ենք վստահության համար և մաղթում ենք հաջողություն բոլոր մասնակիցներին։ Կառուցենք մեր ապագան միասին։
#Կուղբ #2օր #ՀամակարգչայինԳիտություն #Կրթություն #ՇնորհակալԵնքՈւսուցիչներ
🦫 🎉 «Կուղբ» (Bebras) 2025-ի մեկնարկին քիչ է մնացել
Ինֆորմատիկայի Միջազգային Մրցույթ
🧡Սիրելի՛ ուսուցիչներ և աշակերտներ,
«Կուղբ» (Bebras) Ինֆորմատիկայի Միջազգային Մրցույթը մեկնարկում է
🗓️ Երբ՝ Նոյեմբերի 17-ից 28-ը
👩💻Մասնակիցներ՝ 1-ինից 12-րդ դասարանների բոլոր աշակերտները
⚠️ Ուշադրություն Դպրոցներին
Դպրոցի գրանցման վերջնաժամկետն է՝ Նոյեմբերի 10-ը։
🔗 Գրանցման Հղումը կգտնեք մեկնաբանության մեջ 👇։
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։
#Կուղբ #Ինֆորմատիկա #Մրցույթ #Դպրոց #Կրթություն #Տրամաբանություն
🦫🧡 Bebras ինֆորմատիկայի միջազգային մրցույթի մասին պատմում են մասնակիցները 🎙️
Ի՞նչ են իրականում մտածում երեխաները Bebras-ի մասին։
Մենք ձայնագրել ենք 2024-ի մեր մասնակիցների անկեղծ տպավորությունները։ Միացրեք ձայնը 🔊 և լսեք նրանց անմիջական ոգևորությունը։
21/09/2025
🦫🧡 «Կուղբ» (Bebras) մրցույթին մասնակցած ավագ դասարանների դպրոցականները Synopsys Armenia-ում
Աշակերտները ծանոթացան ընկերության աշխատանքին, ոգեշնչվեցին իրենց ապագա մասնագիտության ընտրության հարցում և հնարավորություն ունեցան շփվելու ոլորտի առաջատար մասնագետների հետ։
Շնորհակալ ենք Synopsys Armenia-ին՝ մեր ապագա սերնդին ոգեշնչելու և ջերմ հյուրընկալության համար։
#Կուղբ #Էքսկուրսիա
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
3 Aram Khachatryan Street
Yerevan
0033
Opening Hours
| Monday | 11:00 - 20:00 |
| Tuesday | 11:00 - 20:00 |
| Wednesday | 11:00 - 20:00 |
| Thursday | 11:00 - 20:00 |
| Friday | 11:00 - 20:00 |
| Saturday | 11:00 - 16:00 |