MMM Accounting
Accounting Company
27/02/2026
#հայտարարագրում2026
Սահմանվել են հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներն ու շեմերը։ Հայտարարագրի 2-րդ բաժնում նվազեցվող (չհարկվող) եկամուտներից չեն լրացվի, օրինակ՝
✅ստացվող վարկերի գումարները,
✅ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, այդ թվում՝ պետական պարգևները (մրցանակները),
մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,
✅և մի շարք այլ նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ։
Սահմանվել են նաև, որ հայտարարագրման ենթակա չեն միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ ստացվող նվազեցվող եկամուտների հետևյալ տեսակները․
✅ֆիզիկական անձանցից ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ,
✅ստացվող փոխառությունների գումարները,
գույքի վաճառքից այլ ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, բացառությամբ՝ հողամասի վաճառքից ստացվող եկամուտների,
✅աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարներ,
✅ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ,
✅ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ, նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումներ,
✅առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ:
Կարևոր է իմանալ, որ սահմանված շեմը գերազանցելու դեպքում վերոհիշյալ եկամուտները հայտարարագրման ենթակա են ամբողջ գումարի չափով։ Այսինքն, եթե անձը, օրինակ, միանվագ ստացել է 1 մլն 200 հազար դրամ գումար, ապա վերջինս պարտավոր է հայտարարագրել այդ ամբողջ գումարը, ոչ թե միայն գերազանցող մասը՝ 200 հազար դրամը։
‼️Ուշադրություն, հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից (ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները) ստացվող նվազեցվող (չհարկվող) եկամուտները՝ անկախ ստացվող եկամտի մեծությունից:
Ավելին՝ https://src.am/am/getNews/1410
29/11/2025
⚡️ Իրազեկում՝ կազմակերպություններին, 2026թ-ին Էլեկտրոմոբիլների օտարման վերաբերյալ
🔌 Օրենքի համաձայն ՝01․01․2024թ․-ից 01․01․2026թ․-ը, էլեկտրոմոբիլների ներմուծումն ու ՀՀ-ում օտարումը ազատված է ԱԱՀ վճարումից ։
⚠️ Սակայն,ըստ առաջարկվող նախագծի 01․01․2026թ․-ից ուժի մեջ է մտնում նոր կարգավորում, որով՝
2026թ․-ի ընթացքում (01.01-31.12) ԱԱՀ-ից վճարումից ազատված չեն լինի այն էլեկտրոմոբիլների օտարումը, որոնք թողարկվել (արտադրվել) են 31․12․2023թ․-ից առաջ․
⚠️ Իսկ եթե էլեկտրոմոբիլը թողարկվել է 31․12․2023-ից հետո, ապա դրա վաճառքի (օտարման) ժամանակ ԱԱՀ-ի պարտավորություն չի առաջանա
💡 Այսինքն՝ անկախ նրանից, թե երբ եք ձեռք բերել մեքենան և մաքսազերծման պահին ԱԱՀ վճարել եք, թե ոչ, եթե այն վաճառում եք 2026թ․-ից հետո, և դրա թողարկման ամսաթիվը 31․12․2023-ից առաջ է, ապա օտարման պահին առաջանալու է ԱԱՀ-ի վճարման պարտավորություն։
‼️ Սա վերաբերում է բացառապես կազմակերպություններին,քանի որ ՀՀ ՀՕ 59-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ֆիզիկական անձիք ազատվում են ԱԱՀ-ի վճարման պարտավորությունից։
💡 Հետևաբար, եթե կազմակերպությունը նախատեսում է օտարել իր հաշվեկշռում հաշվառվող էլեկտրոմոբիլը, պետք է գործարքն իրականացնի մինչև տարեվերջ կամ նախապես հաշվարկի առաջացող ԱԱՀ պարտավորությունը։
📌 Նշենք, որ սույն կարգավորումը վերաբերում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8711 60 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներին։
📌 Օրենքն ուժի մեջ է մտնում 01․01․2026թ․-ից
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |