Norq Magazine

Norq Magazine

Share

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐԻՑ ՄԵԿԸ: ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1933 թվականից One of the oldest Armenian Literature Magazines. First Issue dated 1933.

10/07/2024

ՆՈՐՔ - 2/2024
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ.

ՆՈՐՔի այս համարը պատրաստելիս հանկարծ հայտնաբերեցի հորս՝ Ռուբեն Հովսեփյանի արխիվից մի նամակ՝ թվագրված 1979 թ․ և ուղղված «Սովետական Հայաստան» օրաթերթի խմբագրին։ Նամակը Բակունցի հոբելյանի (80-ամյակի) կապակցությամբ գրված և գրաքննության մկրատով բզկտված իր խոսքի մասին էր։ Իրեն բնորոշ հումորով ու անչարությամբ, բայցև մտավորականի ողջ խստությամբ հայրս հորդորում էր խմբագրության աշխատակիցներին այսուհետ հաշվի առնել տարրական կուլտուրայի կանոնները և հարգել հեղինակային իրավունքը․․․
Կարդում էի նամակին կցված բնագիրն ու փորձում էի գուշակել, թե հատկապես ո՞ր հատվածներից են լեղաճաք եղել սովետական խմբագիրները՝ այն աստիճան, որ անգամ վերնագիրն են փոխել։ Կարծում եմ, մոտավորապես կռահել եմ և քանի որ նյութը ամբողջությամբ տեղադրել եմ այս համարում՝ ընթերցողը ևս կկռահի․․․

Ինչպես հաճախ է պատահում որևէ թեմայի շուրջ մտորելու ժամանակ՝ նամակի ու հատկապես խոսքի բովանդակությունը ընդարձակեց միտքս ու, համաձայն ժանրի, տարավ դեպի հեռավոր ափեր՝ ալիք դարձած տողերի կատարների վրայով․ «...մենք այնպիսի սերմեր կգցենք, որպեսզի պատմությունը ների մեզ մեր կատարած սխալների համար»(Ակսել Բակունց)։ Եվ ուր էր թե մենք կարողանայինք նրա բերքից ընտրած սերմը կրկին պահ տալ հողին՝ շարունակելու, բարձրներում ճախրելու բնազդը չկորցնելու համար։»(Ռուբեն Հովսեփյան)․․․
Ու ես մտածեցի, որ պատմության ներողամտությունը մեր հանդեպ սպառվել է, պատմությունը հոգնել է ներելուց՝ մի սերմնացանի, որն ինքն իր բերքից սերմ ընտրելու հավես չունի, հողը գցելուց ու հողին պահ տալուց առաջ գոնե կես աչքով չի նայում, կես ուղեղը չի շարժում՝ արժե՞ արդյոք, որ սա ծիլ տա։ Առավել ևս, երբ սերմնացանը անխտրական է ու չզզվող, համաձայն է ամեն տեսակ բերքի՝ միայն թե ծամելու բան լինի․ գիտնականի ու նկարչի դուռը քացով բացող տերտերի, հայհոյանքը հանգավորող պոետի, ատելության դասեր տվող ուսուցչի, ոստիկան ծեծող կնոջ, թշնամուն ծառայող գեներալի, անկուշտ ու երախտամոռ հացկատակի, սեփական անպետքության գաղափարից գազազած պարտիականի կամ մի կիսալիքը դահլիճ սրանց բոլորին ծափահարողների․․․ ի՞նչ կա որ՝ պատմությունը կների-կտանի․․․
Չէ, այլևս չի ներելու։ Քանի դեռ մենք ցանում ու ինքներս մեզ ներում ենք մեր կրկնվող սխալները, պատմությունն արդեն ձեռքերը լվացել, մի կողմ է քաշվել ու անկյունից ծիկրակում է․ «Տեսնես, սերմնացանն այս անգամ ո՞ր բերքի բնազդով սերմն է հողը գցելու՝ գուցե, վերջապես, գլխի կնկնի՞, որ միայն բարձրներում ճախրելունը իմ ներողամտության կարիքը չունի»։

ՆՈՐՔի այս համարում․ Դավիթ Սամվելյան, Արմեն Դարբինյան, Մարինե Թաթոյան, Արծվի Բախչինյան, Հրաչ Բեգլարյան, Ռուբեն Հովսեփյան, Սոնա Անդրեասյան (լուսանկարները նյութի ներսում՝ Գագիկ Հարությունյանի), Ռոբերտ Եսայան։ ՆՈՐՔ-Ռետրո (1959 թ) բաժնում՝ Ռուբեն Զարյան, Հարություն Մկրտչյան։

Լիլիթ Հովսեփյան

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Baghramyan Avenue , 3
Yerevan
0019

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00