HAP Law Firm
HAP is a law firm that advises international business present and/or having interests in Armenia and
Հայկ Հովհաննիսյանը ներկայացնում է ՍԴ որոշման հնարավորությունները՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի լույսի ներքո
14/10/2022
🇦🇲🇬🇧🇷🇺
Ուրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ), ՀՀ Արդարադատության Նախարարության, ՀՀ Արդարադատության ակադեմիայի և «ՀԱՊ» փաստաբանական գրասենյակի կողմից կազմակերպված առցանց միջոցառումը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության սնանկության ոլորտին վերաբերող առաջին՝ «Սնանկության վարույթը Հայաստանի Հանրապետությունում» ձեռնարկի շնորհանդեսին և վերջին նախաձեռնությունների քննարկմանը։
Միջոցառմանը միանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://us06web.zoom.us/j/83199101316
Ձեռնարկը հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3By8gz7
Օրակարգը հասանելի է հետևյալ հղումով՝ https://1drv.ms/b/s!Aot98UZAfenimkamAdj2tDl4UGrr?e=FnPZs1
We are glad to announce that on Tuesday 18 October 2022, at 13:00 AMT virtual event will occur, organized by the European Bank for Reconstruction and Development (EBRD), the Ministry of Justice, the Justice Academy, and HAP Law Firm presenting and discussing our recent initiative in the insolvency field through the launch of the Armenian Insolvency Guide.
To join the event click here: https://us06web.zoom.us/j/83199101316
The guide is available at the following link:
https://bit.ly/3By8gz7
The agenda is available by following link: https://1drv.ms/b/s!Aot98UZAfenimkfTeYKGoUnOKd2z?e=4ovAXZ
Рады сообщить, что 18 октября в 13:00 состоится онлайн-мероприятие, организованное Европейским Банком Реконструкции и Развития (ЕБРР), Министерством Юстиции РА, Академией Юстиции РА и адвокатской конторой HAP, посвященное презентации первого пособия по банкротству Республики Армения «Производство по банкротству в Республике Армения» и обсуждению последних инициатив.
Чтобы присоединиться к мероприятию, нажмите здесь:
https://us06web.zoom.us/j/83199101316
Пособие доступно по следующей ссылке: https://bit.ly/3By8gz7
Повестка мероприятия доступна по следующей ссылке: https://1drv.ms/b/s!Aot98UZAfenimkfTeYKGoUnOKd2z?e=4ovAXZ
ՎՃԱՐՈՎԻ ՊՐԱԿՏԻԿԱ
Հարգելի ուսանողներ,
«ՀԱՊ» փաստաբանական ընկերությունը հայտարարում է 3-րդ կուրսն ավարտած քաղաքացիական և վարչական իրավունք մասնագիտացմամբ ուսանողների վճարովի պրակտիկա:
Ինքնակենսագրականները (CV) կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը՝ ներառյալ:
Վարձատրությունը մրցակցային է` ապագա աշխատանքի իրական հնարավորությամբ։
Հարցերի դեպքում դիմել՝
Հեռ.՝ 060 740 740
Էլ-փոստ՝ [email protected]
25/05/2021
Սույն հղմամբ կարող եք լրացնել ձեր տվյալները կապի համար:
https://forms.gle/bRWR1W9S1THoz7Su9
Սահմանադրության և «Հանրագրերի մասին» օրենքի համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման որևէ գործողության դադարեցման հարցով ներկայացրել ենք կոլեկտիվ ՀԱՆՐԱԳԻՐ, e-petition.am կայքում
Հնգօրյա ժամկետում ՀԱՆՐԱԳԻՐԸ գրանցվելու դեպքում այն կհրապարակվի։
Միանալու մասին` առաջին մեկնաբանությունում։
Ստորև ՀԱՆՐԱԳՐԻ ամբողջական տեքստը և հիմնավորումը.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
Առաջարկը՝
• Դադարեցնել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացումը` ներառյալ այդ հարցով որևէ հանձնաժողովի ստեղծումը և/կամ բանակցություն,
• Գաղտնազերծել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ առկա որևէ փաստաթուղթ և/կամ տեղեկատվություն,
• Սահմանագծման և սահմանազատման սկզբունքները, նպատակները, ակնկալվող արդյունքներն ու հետևանքները, ինչպես նաև այդ հարցում նոր ձևավորված Կառավարության ռազմավարական ծրագիրը ներկայացնել հանրության, ներառյալ Սփյուռքի լայն քննարկմանը,
• Հանրային քննարկումների արդյունքներով որոշել տվյալ հարցով գործողություններ իրականացնելու և սահմանագծման ու սահմանազատման հարցը հանրաքվեի դնելու պատմական նպատակահարմարության հարցը։
Հիմնավորումը՝
Ադրբեջանը.
• 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծել է պատերազմ, զավթել է Արցախի զգալի մասը, կտտել և սպանել է հազարավոր հայորդիների, ոչնչացրել և ոչնչացնում է հայկական մշակութային արժեքները, գործել է պատերազմական փաստված հանցագործություններ, այդ թվում` միջազգային ահաբեկչության կիրառմամբ,
• Փաստացի ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք,
• Դրսևորում է վայրագություն հայ գերիների վերադարձման հարցում,
• Շարունակում է չճանաչել և ոտնահարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
• Փորձում է ուժի և սպառնալիքի միջոցով հասնել իր կողմից գրաված Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքների բռնակցման օրինականացմանը:
Վերոհիշյալի հետ մեկտեղ.
• Հայաստանում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ,
• Հայաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցը պետք է որոշվի թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքների պահպանմամբ և հանրաքվեի միջոցով` բացառելով որևէ ներքին կամ արտաքին ճնշում կամ սպառնալիք։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
4/3 Adonts Str
Yerevan
0014
Opening Hours
| Monday | 09:00 - 20:00 |
| Tuesday | 09:00 - 20:00 |
| Wednesday | 09:00 - 20:00 |
| Thursday | 09:00 - 20:00 |
| Friday | 09:00 - 20:00 |
| Saturday | 09:00 - 20:00 |