Premier Academy
Էսթետիկ բժշկության մասնագիտական նոր հնարավորությունների հարթակ
💉Հեղինակային ծրագրեր
🔋Ինովացիոն մեթոդիկաների ինտեգրում
📃Միջազգային որակավորում
❕ Training InMode Optimas Max & OxyGeneo X
🥼Theoretical & Hands-On
Premier Academy-ն իրականացրեց InMode Optimas Max և OxyGeneo X տեխնոլոգիաների ուսուցումը Lume Skin Lab-ում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները խորությամբ ուսումնասիրեցին՝
▫️ InMode Optimas Max և OxyGeneo X սարքերի աշխատանքի սկզբունքները և ֆունկցիոնալ հնարավորությունները,
▫️ տարբեր մաշկային խնդիրների և ցուցումների դեպքում ճիշտ պրոտոկոլների ընտրությունը,
▫️ պրոցեդուրաների ճիշտ և անվտանգ անցկացման տեխնիկան,
▫️ սարքերի պարամետրերի ընտրության սկզբունքները՝ ըստ մաշկի տիպի և անհատական առանձնահատկությունների,
▫️ կոմբինացիոն մոտեցումների կառուցումը՝ առավել արդյունավետ և տեսանելի արդյունքի համար,
▫️ ակտիվ բաղադրիչների, էներգիայի և բուժական մոտեցումների համադրման տրամաբանությունը,
▫️ բուժառուի հետ աշխատանքի ճիշտ ալգորիթմները և սպասարկման փորձառության ձևավորման կարևոր կետերը,
▫️ այն պրակտիկ նրբությունները, որոնք օգնում են ապահովել կանխատեսելի, անվտանգ և բարձրակարգ արդյունք։
Premier Academy` քո մասնագիտական ինքնավստահությունը։
❕ Training InBody770
🥼Theoretical & Hands-On
Premier Academy-ն իրականացրեց InBody770 սարքի ուսուցումը Beauté Concept-ում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները խորությամբ ուսումնասիրեցին՝
▫️ InBody770 սարքի աշխատանքի սկզբունքը և մարմնի կազմի վերլուծության հնարավորությունները,
▫️ հետազոտության ցուցանիշների ճիշտ ընթերցումն ու արդյունքների մասնագիտական մեկնաբանությունը,
▫️ մարմնի ճարպային, մկանային և ջրային բաղադրիչների գնահատման կարևոր չափորոշիչները,
▫️ տարբեր նպատակներով հետազոտությունների կիրառման մոտեցումները՝ գնահատում, վերահսկում և դինամիկայի հետևում,
▫️ հաճախորդի անհատական առանձնահատկություններից ելնելով տվյալների ճիշտ վերլուծության սկզբունքները,
▫️ արդյունքների հիման վրա խորհրդատվության և հետագա աշխատանքի կառուցման տրամաբանությունը,
▫️ հաճախորդի հետ ճիշտ հաղորդակցման և սպասարկման փորձառության ձևավորման կարևոր կետերը:
Premier Academy` քո մասնագիտական ինքնավստահությունը։
❕ Training Soprano Titanium
Theoretical & Hands-On
Premier Academy-ն իրականացրեց Soprano Titanium տեխնոլոգիայի ուսուցումը Lume Skin Lab-ում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները խորությամբ ուսումնասիրեցին՝
▫️ Soprano Titanium տեխնոլոգիայի աշխատանքի սկզբունքը և առավելությունները,
▫️ սարքի ֆունկցիոնալ հնարավորությունները և կիրառման հիմնական պրոտոկոլները,
▫️ տարբեր ֆոտոտիպերի և մաշկային առանձնահատկությունների դեպքում ճիշտ պարամետրերի ընտրությունը,
▫️ մազահեռացման ճիշտ և անվտանգ անցկացման տեխնիկան,
▫️ անհատական մոտեցման կարևորությունը՝ ըստ բուժառուի մաշկի և մազերի տեսակի,
▫️ հարմարավետ, արդյունավետ և կանխատեսելի արդյունք ապահովող աշխատանքի մեթոդները:
Premier Academy` քո մասնագիտական ինքնավստահությունը։
06/04/2026
Premier Academy-ն ներկայացնում է ապրիլ ամսվա դասընթացները, որոնք մեծ հնարավորություններ են ինչպես գործող մասնագետների, այնպես էլ այս ոլորտում մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել ցանկացողների համար ❕
Բաց մի թողեք այս հնարավորությունը՝ զարգացնելու, ընդլայնելու Ձեր մասնագիտական հորիզոնները և աշխատելու նորագույն մեթոդներով։
Շտապե՜ք գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են!
☎️ Գրանցվելու և մանրամասների համար զանգահարեք՝ +374 41 32 00 07
31/03/2026
Ակնեն և պոստակնեն միայն մաշկային խնդիր չեն։
Դրանք պահանջում են ճիշտ գնահատում, բորբոքման կառավարման հստակ մոտեցում և վերականգնման ռազմավարություն։
Premier Academy-ի բացառիկ MASTERCLASS-ի շրջանակում Օլեգ Վասիլևիչ Շեպտիի հետ կքննարկվի՝
ակնեի և պոստակնեի ժամանակ բորբոքման թերապիայի և մաշկի վերականգնման համակարգային մոտեցումը։
Եթե ցանկանում եք ոչ թե պարզապես աշխատել ակնեի հետևանքների հետ, այլ հասկանալ բորբոքման վերահսկման, մաշկի վերականգնման և արդյունավետ բուժական ռազմավարությունների ճիշտ սկզբունքները,
այս մոդուլը հենց ձեզ համար է։
Տիրապետեք ակնեի և պոստակնեի կառավարման ժամանակակից մոտեցումներին կլինիկական մակարդակով։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Բուզանդի 13
Yerevan
0002
Opening Hours
| Monday | 10:00 - 20:00 |
| Tuesday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 10:00 - 20:00 |
| Sunday | 10:00 - 20:00 |