dp-HUB
dpHUB-ը Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության նախաձեռնություն է
18/03/2026
Դիտողություններ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
🔗 Նյութը՝ dphub.am/case/electronic-communications-law-remarks
10/03/2026
նախաձեռնության հիմնադիր, փորձագետ Գևորգ Հայրապետյանը վարել է «Անձնական տվյալների պաշտպանություն» թեմայով դասընթաց՝ նախատեսված Արդարադատության նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և ԵՊՀ «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի ուսանողների համար։
«Հելիոս» բժշկական կենտրոնի և «Թվային Հայաստան» կազմակերպության համագործակցությամբ և կազմակերպմամբ dpHUB տվյալների պաշտպանության կենտրոնը իրականացրել է անձնական տվյալների պաշտպանության աուդիտ։
14/02/2026
«Հայեցակարգային լուծումներ և օրենսդրության լավարկում» թեմայով աշխատանքային քննարկման ընթացքում dpHUB-ը ներկայացրեց անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի անկախությանն ապահովման տեսլականը և անկախ մարմնի դրական ազդեցությունը տվյալների պաշտպանության իրավունքի ապահովման վրա։
Արդարադատության նախարարության եւ ԵՄ գործընկերների, միջազգային կառույցների եւ ԱՏՊ ոլորտում հեղինակավոր փորձագետների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության եւ գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացված քննարկման մանրամասները՝ https://dphub.am/conceptual-solutions-and-legislative-improvements/
13/02/2026
dpHUB-ը շարունակում է իր ներդրումն ունենալ այս բարեփոխումների իրականացման գործում՝ նպատակ ունենալով ապահովել անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակ և մասնագիտական ներուժի զարգացում Հայաստանում։
👉Միջոցառման մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում
13/02/2026
Անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումները՝ միջազգային փորձագետների և տեղական մասնագետների ուշադրության կենտրոնում։
Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության նոր, անկախ լիազոր մարմնի ստեղծման հարցը քննարկվել է Արդարադատության նախարարությունում՝ Եվրոպայի խորհրդի տվյալների պաշտպանության հանձնակատար Թամար Կալդանիի հետ հանդիպման ժամանակ։
Ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը և նոր հայեցակարգի մշակմանը նվիրված քննարկումներին իր մասնակցությունն է ունեցել նաև dpHub նախաձեռնության հիմնադիր, փորձագետ Գևորգ Հայրապետյանը։
11/02/2026
Սիրով հրավիրում ենք մասնակցելու ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարﬓի անկախության թեմայով ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացվող քննարկմանը։
📅 Փետրվարի 12, 2026թ
🏢«Ալեքսանդր» հյուրանոց, «Դվին» սրահ (Աբովյան փող., 3/4 շենք):
📝 Գրանցումը բաց է հետևյալ հղմամբ՝ forms.office.com/e/m3NQ5DV3Gr
Միջոցառուﬓ իրականացվում է «Աջակցություն Հայաստանում Տվյալների Պաշտպանությանը» ԵՄ ծրագրի ֆինանսական աջակցությամբ
02/02/2026
Ի՞նչն է դարձնում անձնական տվյալը զգայուն և ինչո՞ւ է կարևոր տիրապետել պաշտպանության կանոններին։
«Իրավունքը բաց տեքստով» հաղորդաշարի այս թողարկմանը Գևորգ Հայրապետյանը ներկայացրել է ոլորտի կարևոր նրբությունները՝ բարդ իրավական հասկացությունները վերածելով պարզ ու կիրառելի խորհուրդների։
Տեսանյութը՝ youtu.be/Zll-1TkPVIA?si=qb6lLSJ6uGrYon5j
30/01/2026
Հունվարի 29-ին Երևանում տեղի ունեցավ «Անձնական տվյալների պաշտպանությունը 2025 թվականին» թեմայով աշխատանքային քննարկում, որը համախմբեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչներին։
Առավել մանրամասն՝ dphub.am/working-discussion-on-personal-data-protection-in-2025/
28/01/2026
Հունվարի 28-ին նշում ենք երկու կարևոր իրադարձություն՝ Հայոց բանակի կազմավորման և Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը։
Ֆիզիկական և թվային սահմանների պաշտպանությունն այսօր դարձել է մեկ ամբողջություն։ Հիբրիդային պատերազմների դարաշրջանում տեղեկատվական հիգիենան, անձնական տվյալների գրագետ կառավարումը և կիբեռանվտանգության կանոնների պահպանումը ոչ միայն անհատական, այլև ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներ են։
Շնորհավորում ենք Հայոց բանակի տոնը և հիշեցնում՝ թվային դարաշրջանում զգոնությունը ամենակարևոր զենքերից մեկն է։
14/01/2026
Այս փաստաթղթի նպատակն է ուսուﬓասիրություններով եւ հարցուﬓերով բացահայտել Հայաստանում հանրային ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) գործիքների կիրառման պրակտիկան եւ կարգավորուﬓերը, ինչպես նաեւ գնահատել ԱԲ կիրառման կարգավորման անհրաժեշտությունը եւ ներկայացնել համապատասխան խորհրդատվականներ:
Հայաստանում հանրային ոլորտում ԱԲ գործիքների կիրառման պրակտիկան եւ կարգավորուﬓերը բացահայտելու համար տեղեկություն ստանալու հարցուﬓեր են ուղարկվել ՀՀ բոլոր նախարարություններին, կառավարությանը ենթակա մարﬕններին, ինչպես նաեւ պետական անկախ մարﬕնների։
Փաստաթուղթը՝ dphub.am/ai-arm-gov-policy-paper/
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
9B Ghazar Parpetsi
Yerevan
0002
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |