HIGH C'S

HIGH C'S

Share

Cassiopeans (Aveona) - Double Concert for Soprano and Cello with Greatest Mixed Symphonic Orchestra Ever.

Want your public figure to be the top-listed Public Figure in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Cassiopeans (Aveona)

Ապրիլի 10-ին, ժամը 19:00-ին Կոմպոզիտորների միության դահլիճում կայացավ Աշխարհի ամենամեծ կազմի համար գրված Կասիոպեացիներ. Ավեոնա (Cassiopeans Aveona) ստեղծագործության Շնորհանդես – Պրեմիերան:

Հեղինակը ստեղծագործությունը ավարտել է 2018թ.: Նույն թվականին հնչյունավորել է այն Էգեոն երաժշտական խմբի ստուդիայում: Իսկ նոտագիրքն ամբողջությամբ կազմվել եւ լույս է տեսել կոմպոզիտոր Արեգ Պանյանի եւ իր կնոջ՝ Զարուհի Միկոյանի ջանքերով: Այն լիովին ձեռքի աշխատանք է: Իր աներեւակայելի չափերի ու ծավալի պատճառով չի համապատասխանում եւ ոչ մի հրատարակչության ընդունված ստանդարտի ու ձեւաչափի: Այսպես՝ նոտագրքի չափերն են՝ 50.5սմ/61.5սմ, իսկ կշռում է այն 16 կգ: Նոտագիրք-պարտիտուրը կազմվել է հատուկ ճկուն, բայց բավականաչափ ամուր՝ մագաղաթ տեսակի թղթի վրա Ա1 ֆորմատի էջերի ամրացման շնորհիվ (տպագրող՝ Վան Պրինտ տպագրատուն): Այնուհետեւ մագաղաթներն իրար են ամրացվել կոմպոզիտորի հատուկ մշակած եղանակով: Էջերը կտրված են թեթեւակի թեքությամբ՝ նոտագրքի չափերն առավելապես ցայտուն ընդգծելու համար: Նոտագրքին կից՝ ներկայացվում է նաեւ դրա տուփը, որը նախատեսված է մասնավորապես գրքի անվտանգ տեղափոխման համար: Ե՛ւ նոտագրքի, ե՛ւ տուփի օրիգինալ նկարազարդումները կատարել է երիտասարդ գեղանկարիչ Արման Թադեւոսյանը:

Նոտագիրքը ներկայացվելու է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու՝ իբրեւ ամենամեծ նոտագիրք, իսկ ստեղծագործությունն՝ իբրեւ ամենաշատ գործիքատեսակներ պարունակող երաժշտական ստեղծագործություն:

Category

Telephone

Address


Yerevan